Էնթոնի Բլինկեն. Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից 15 հայերի ազատումը, շնորհակալություն Վրաստանի կառավարությանը՝ իր ստանձնած կարևոր դերի համար
Էնթոնի Բլինկեն. Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից 15 հայերի ազատումը, շնորհակալություն Վրաստանի կառավարությանը՝ իր ստանձնած կարևոր դերի համար

ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը,- այս մասին «Twitter»-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի կառավարությանը՝ կողմերի միջեւ քննարկումներին աջակցելու գործում իր կարևոր դերի համար:

Նման քայլերը տարածաշրջանի բնակչությանը մոտեցնում են այն խաղաղ ապագային, որին նրանք արժանի են», – ասաց Էնթոնի Բլինկենը:

Վրաստանի վարչապետի միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ ադրբեջանական կողմը ազատ արձակեց հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացիների: