Էնթոնի Բլինկեն. Մենք կանգնած ենք Վրաստանի կառավարության և ժողովրդի կողքին՝ թափանցիկության և ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ուղղված նրանց ջանքերում
Էնթոնի Բլինկեն. Մենք կանգնած ենք Վրաստանի կառավարության և ժողովրդի կողքին՝ թափանցիկության և ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ուղղված նրանց ջանքերում

Մենք կանգնած ենք Վրաստանի կառավարության և ժողովրդի կողքին՝ թափանցիկության և ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ուղղված նրանց ջանքերում,- «Twitter»-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Այսօր ես պատժամիջոց եմ կիրառել վրացի չորս նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների էական կոռուպցիայի համար՝ դրանով իսկ զրկելով նրանց ԱՄՆ մուտք գործելու իրավունքից։ Մենք կանգնած ենք Վրաստանի կառավարության և ժողովրդի կողքին՝ թափանցիկության և ժողովրդավարական կառավարումն ամրապնդելու նրանց ջանքերում»,- գրել է Էնթոնի Բլինկենը։

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Միխեիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ։