Էնթոնի Բլինկեն. Հուսով եմ, որ մոտ ապագայում ընտրական խորհուրդ կձևավորվի՝ հաջորդ տարի Հայիթիում ընտրություններ անցկացնելու համար
«Հուսով եմ, որ մոտ ապագայում կստեղծվի ընտրական խորհուրդ, որը հաջորդ տարի ընտրություններ կանցկացնի Հայիթիում», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայիթի կատարած այցի ժամանակ։
Անցումային նախագահական խորհրդի համակարգող Էդգարդ Լեբլանկֆիլսի հետ հանդիպումից հետո Բլինկենը նշել է, որ քննարկել են Ընտրական խորհրդի հարցը։
«Նախագահն ինձ տեղեկացրեց Ընտրական խորհրդի ստեղծման ուղղությամբ կատարված կարևոր աշխատանքի մասին, և մենք հուսով ենք, որ այն շուտով կմոբիլիզացվի, քանի որ սա վճռորոշ քայլ է հաջորդ տարվա ընտրությունները կազմակերպելու հարցում»: Անվտանգությունն այն ամենի հիմքն է, ինչ պետք է տեղի ունենա ապագայում, ներառյալ հաջորդ տարի ընտրությունների անցկացումը»,- ասել է Էնթոնի Բլինկենը։
Տեղեկության համար նշենք, որ այս ընթացքում Հայիթին շարունակում է պայքարը բռնի խմբավորումների դեմ, որոնք գրավել են մայրաքաղաքի զգալի մասը և սկսել են տեղափոխվել մոտակա շրջաններ։
Վարչապետն այս շաբաթ երկրում արտակարգ դրություն է հայտարարել։