Էնթոնի Բլինկեն. Գազան չպետք է լինի ահաբեկչության հարթակ, ոչ էլ Իսրայելը պետք է ետ գրավի այդ տարածքը
Էնթոնի Բլինկեն. Գազան չպետք է լինի ահաբեկչության հարթակ, ոչ էլ Իսրայելը պետք է ետ գրավի այդ տարածքը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ևս մեկ անգամ հաստատում է Վաշինգտոնի դիրքորոշումը, որ դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի վերգրավմանը։ Այդ մասին գրում է «Times of Israel»-ը։

Նրա խոսքով՝ Գազայի հատվածի տարածքը չպետք է կրճատվի։

«Գազան չպետք է լինի ահաբեկչության հարթակ։ Իսրայելը նույնպես չպետք է նորից օկուպացնի այդ տարածքը։ Գազայի տարածքը չպետք է կրճատվի»,- ասել է Բլինկենը։

Մինչ այդ Բենիամին Նեթանյահուն կառավարությանն է ներկայացրել հետպատերազմյան Գազայի հատվածի իր ծրագիրը, իսկ Պաղեստինի ազգային վարչակազմն այդ ծրագիրը անվանել է «դատապարտված»։