Էնթոնի Բլինկեն. Ընտրությունների տվյալները համոզիչ կերպով ցույց են տալիս Վենեսուելայի ժողովրդի կամքը, դեմոկրատական ​​ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը ստացել է ամենաշատ ձայները
Էնթոնի Բլինկեն. Ընտրությունների տվյալները համոզիչ կերպով ցույց են տալիս Վենեսուելայի ժողովրդի կամքը, դեմոկրատական ​​ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը ստացել է ամենաշատ ձայները

 

Ընտրությունների տվյալները համոզիչ կերպով ցույց են տալիս Վենեսուելայի ժողովրդի կամքը, ընդ որում դեմոկրատական ​​ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը կիրակի օրը կայացած ընտրություններում հավաքել է ամենաշատ ձայները:

 

Այս մասին սոցցանցում գրում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

 

Նրա խոսքով՝ վենեսուելացիները քվեարկել են, և նրանց ձայները պետք է հաշվի առնել։

 

Այնուամենայնիվ, ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հրապարակված Բլինկենի հայտարարության մեջ ԱՄՆ-ը շնորհավորում է Էդմունդո Գոնսալեսին հաջող քարոզարշավի կապակցությամբ։

 

Բլինկենի խոսքով՝ այժմ ժամանակն է, որ վենեսուելական կողմերը բանակցություններ սկսեն խաղաղ անցումային շրջանի համար՝ Վենեսուելայի ընտրական օրենքին և վենեսուելացի ժողովրդի կամքին համապատասխան։

 

«Մենք լիովին աջակցում ենք Վենեսուելայում ժողովրդավարական նորմերի վերականգնման գործընթացին և պատրաստ ենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկել դրա ամրապնդման ուղիները»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Վենեսուելայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններում հաղթող է հռչակել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որին հաջորդել են բողոքի ցույցեր երկրում։