Էնթոնի Բլինկեն .Առաջիկա օրերին սպասվում է, որ Ռուսաստանում գտնվող հյուսիսկորեացի զինվորականները ռազմական գործողություններ կանցկացնեն Ուկրաինայի դեմ
Էնթոնի Բլինկեն .Առաջիկա օրերին սպասվում է, որ Ռուսաստանում գտնվող հյուսիսկորեացի զինվորականները ռազմական գործողություններ կանցկացնեն Ուկրաինայի դեմ

 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ առաջիկա օրերին սպասվում է, որ Հյուսիսային Կորեայի զինվորականները Ռուսաստանում ռազմական գործողություններ կսկսեն Ուկրաինայի դեմ։

Բլինկենի խոսքով, եթե նրանք մտնեն մարտի դաշտ, կդառնան օրինական ռազմական թիրախ։ Այս մասին Բլինկենը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և հարավկորեացի գործընկերների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Ռուսաստանը պատրաստում է հյուսիսկորեական զորքերին հրետանային, անօդաչու սարքեր և հիմնական հետևակային գործողություններ՝ մատնանշելով նրանց «լիարժեք մտադրությունը» օգտագործել այդ ուժերը ճակատային գծում։

Մինչդեռ Բլինկենը հայտնել է, որ Ռուսաստանում կա 10 հազար հյուսիսկորեացի զինվոր, այդ թվում՝ մոտ 8 հազարը Կուրսկի շրջանում:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ը և Հարավային Կորեան քննարկել են արձագանքման տարբեր տարբերակներ։ Ինչպես պարզաբանել է պետքարտուղարը, Մոսկվայի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեացի զինվորների օգտագործումը «թուլության ակնհայտ նշան է»։

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նշել է, որ ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային անվտանգության նոր աջակցության մասին։