Էնթոնի Բլինկեն. ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը
Էնթոնի Բլինկեն. ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

Կրեմլը պետք է կատարի 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, սոցցանցում գրել է ԱՄՆ-իպետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Այսօր լրանում է Վրաստան Ռուսաստանի ներխուժման 14-րդ տարելիցը։ Կրեմլը պետք է կատարի 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասում է Էնթոնի Բլինկենը։