Էնթոնի Բլինկեն. ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։
Ինչպես հայտարարել է պետքարտուղարը, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ջանքերին։
«Այս գործողությունները վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հեռանկարները։ Ինչպես ավելի վաղ նշել էինք Ադրբեջանի հետ, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ջանքերին: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել հարգալից երկխոսություն Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»,- ասված է Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։