Էնթոնի Բլինկեն. ԱՄՆ-ը հաստատակամորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին
Էնթոնի Բլինկեն. ԱՄՆ-ը հաստատակամորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին

Այսօր լրանում է 15 տարին, ինչ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան և օկուպացրեց նրա հողերի 20%-ը,- այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Բլինկենի խոսքով, ԱՄՆ-ը հաստատակամորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին։

«Այսօր լրանում է 15 տարին, ինչ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան և օկուպացրեց նրա հողերի 20%-ը։ Ռուսաստանը շարունակում է հրաժարվել 2008 թվականի հրադադարի վերաբերյալ ստանձնած պարտավորությունների կատարումից։ ԱՄՆ-ը հաստատապես աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան նկրտումներին»,- գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։