«Էնկա» ընկերությունը, որը պետք է կառուցեր «Նամախվանի» ՀԷԿ-ը, խզել է Վրաստանի հետ պայմանագիրը
«Էնկա Ռինիուեբլս» ընկերությունը, որը պետք է կառուցեր «Նամախվանի ՀԷԿ»-ը, խզում է Վրաստանի հետ պայմանագիրը: Այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ:
«2019 թվականի ապրիլի 25-ին, մեր ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «ENKA Renewables»-ը, Վրաստանի հետ կնքեց երկար ժամանակ շարունակ ընթացող Նամախվանի կասկադի հիդրաէլեկտրակայանի նախագծի մշակման, կառուցման, կառավարման և շահագործման մասին համաձայնագիր: Ընկերությունը վրացական պետությանը տեղեկացնում է պայմանագրի դադարեցման մասին, պայմանագիրը խախտելու և ֆորսմաժորի պատճառով», – ասված է ընկերության հայտարարության մեջ: