«Էնկա». Ընկերությունը չի պատրաստվում դադարեցնել երկրի համար կարևոր «Նամախվանի ՀԷԿ»-ի նախագիծը, հրաժարվել ներդրումային պարտավորություններից և լքել երկիրը
Նամախվանի ՀԷԿ-ի «Էնկա» շինարարական ընկերությունը հայտարարում է, որ լուրերն այն մասին, որ ընկերությունը հավաքել է տեխնիկան և դադարեցրել աշխատանքը, իրականությանը չի համապատասխանում:
«Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում, իբր «Էնկա» ընկերությունը տեխնիկան հավաքել ու դադարցել է աշխատանքը, դա չի համապատասխանում իրականությանը:
Ընկերությունը չի պատրաստվում դադարեցնել երկրի համար կարևոր նախագիծը՝ «Նամախվանի ՀԷԿ»-ը, հրաժարվել ներդրումային պարտավորություններից և լքել երկիրը:
Ընկերությունը նաև պատրաստ է նախագծի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել գործընթացի բոլոր շահագրգիռ կողմերին», – ասված է հայտարարության մեջ: