«ԷնգուրՀԷԿ» – Որոշ լրատվամիջոցներ և կայքեր տարածել են ապատեղեկատվություն, որ սելավը վնասել է ԷնգուրՀԷԿ-ը, սա իրականությանը չի համապատասխանում

16:37, 20.10.2025

Որոշ լրատվամիջոցներ և կայքեր տարածել են ապատեղեկատվություն, որ սելավը վնասել է ԷնգուրՀԷԿ-ը: Այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում,- ասվում է «ԷնգուրՀԷԿ»-ի հայտարարության մեջ։

«Հանրային բարձր հետաքրքրության պատճառով ցանկանում ենք պարզաբանել, որ սեպտեմբերի 22-ին Սամեգրելոյում և Աբխազիայում տեղացած առատ տեղումները և սելավը որոշ չափով վնասել են ԷնգուրՀԷԿ-ին հարակից տարածքի ենթակառուցվածքները: Խոսքը վերաբերում է ենթակառուցվածքներին, որոնք որևէ ազդեցություն չունեն էլեկտրաէներգիայի արտադրության, ձեռնարկության գործունեության և դրա հուսալիության վրա։

Հետևաբար, մենք ընդգծում ենք, որ ԷնգուրՀԷԿ-ը գործում է պատշաճ և հուսալի, ձեռնարկությունը միացված է միասնական ցանցին, և էլեկտրաէներգիայի արտադրությունը ընթանում է սահուն։

Մենք կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ կեղծ և չստուգված տեղեկատվության տարածումից և չմոլորեցնել հանրությանը», – ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ