Էներգոդարի քաղաքապետի խոսքով՝ առավոտից ռուսական ուժերը ռմբակոծում են քաղաքը
Ռուսական ուժերը առավոտից ռմբակոծում են Էներգոդարը։ Կան վիրավորներ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օրլովի վրա։
Քաղաքապետի հաղորդմամբ, առավոտյան ժամը հինգից չեն դադարում քաղաքի ռմբակոծությունները, օկուպանտները ականանետեր են օգտագործում։ Օռլովի խոսքով՝ մի քանի քաղաքացիական օբյեկտներ հայտնվել են ռուս զինվորականների թիրախում, կան վիրավորներ։
Հիշեցնենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը պետք է այսօրվանից սկսի աշխատել Զապորոժյեի ատոմակայանում։