Էներգոատոմը հայտարարում է, որ Զապորոժիեի ատոմակայանի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով էներգաբլոկներից մեկը անջատվել է
Զապորոժիեի ատոմակայանի վրա Ռուսաստանի հարձակման արդյունքում էներգաբլոկներից մեկը անջատվել է։ Այս մասին հայտարարում է ուկրաինական Էներգոատոմը ։
Հայտարարության համաձայն՝ ռուս զինվորականների հրթիռային հարձակման արդյունքում գործարկվել է վթարային պաշտպանությունը և երեք գործող էներգաբլոկներից մեկը՝ անջատվել։
«Կրակոցների հետևանքով ազոտ-թթվածնային կայանը, համակցված օժանդակ շենքը, կոյուղու պոմպակայանը լուրջ վնասվածք են կրել: Վնասվել է նաև բաց բաշխիչը, օկուպանտները կրկակ են բացել հրշեջակայանը, որը գտնվում է կայանի արտաքին պարագծում։ Ջրածնի արտահոսքի և ռադիոակտիվ նյութերի արտանետման վտանգ կա»,- ասված է Էներգոատոմի հաղորդագրության մեջ։
Նույն հայտարարության մեջ գրված է, որ վնասված են նաև ռադիացիոն աղտոտվածության մոնիտորինգի սենսորները։
Ըստ տեղեկությունների՝ ուկրաինացի աշխատակիցները շարունակում են աշխատել Զապորոժյեի ատոմակայանում՝ ամեն ինչ անելով միջուկային և ռադիացիոն անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև վնասները վերացնելու համար։
Ուկրաինան կոչ է անում միջազգային հանրությանը ստիպել Ռուսաստանին դուրս գալ Զապորոժիեի ատոմակայանից: