Էներգո-Պրո Ջորջիա. Օզուրգեթիի և Չոխատաուրիի մունիցիպալիտետներին էլեկտրաէներգիա է մատակարարվում կայուն, իսկ Լանչխութիի մունիցիպալիտետի որոշ գյուղերի՝ ընդհատումներով
Գուրիայում սողանքները և վարարած գետերը վնասել են «Էներգո-Պրո Ջորջիա»-ին պատկանող էլեկտրացանցերի մի մասը,- նշվում է «Էներգո-Պրո Ջորջիա»-ի տեղեկատվության մեջ։
Ինչպես նշվում է ընկերության տեղեկատվության մեջ, Օզուրգեթիի և Չոխատաուրի մունիցիպալիտետներին էլեկտրաէներգիան մատակարարվում է կայուն, իսկ Լանչխութիի մունիցիպալիտետի որոշ գյուղերի մատակարարվում է ընդհատումներով։
«Գուրիայում սողանքները և վարարած գետերը վնասել են «Էներգո-Պրո Ջորջիա»-ին պատկանող էլեկտրացանցերի մի մասը։ Օզուրգեթիի և Չոխատաուրիի մունիցիպալիտետները կայուն կերպով ապահովված են էլեկտրաէներգիայով։ Լանչխութի մունիցիպալիտետի որոշ գյուղերի էլեկտրամատակարարումն իրականացվում է ընդհատումներով։
Ընկերության տեխնիկական խմբերն այժմ ակտիվորեն աշխատում են աղետից վնասված ցանցի վերականգնման ուղղությամբ։ Բաժանորդների մի մասն արդեն ապահովվել է էլեկտրաէներգիայով»,- նշել են ընկերությունից։
Ընկերության տեխնիկական ծառայությունից հայտնում են, որ մինչև օրվա վերջ բաժանորդների մեծ մասի էներգամատակարարումը կվերականգնվի։