Էներգո-Պրո Ջորջիա. Մեր ընկերության անունով կեղծ գովազդային առաջարկ է շրջանառվում
«Էներգո-Պրո Ջորջիա»-ն պնդում է, որ իրենց ընկերության անունով կեղծ գովազդային առաջարկ է շրջանառվում։
Ընկերությունը քաղաքացիներին հորդորում է չհավատալ նման կեղծ առաջարկներին և չգրանցվել նրանց հարթակում։
«Էներգո-Պրո Ջորջիա»-ի անունով սոցցանցերում ու տեսահարթակներում կեղծ գովազդ է շրջանառվում։ Խարդախ սխեմայի հեղինակները փորձում են դրամական միջոցներ ներգրավել դասական ֆինանսական բուրգի միջոցով։ «Էներգո-Պրո Ջորջիա»-ն կտրականապես հայտարարում է, որ տարածված հայտարարությունը կեղծ է և կապ չունի ընկերության գործունեության հետ։ Վիրուսային տեսանյութում Վրաստանի քաղաքացիներին և երկրի հյուրերին ռուսերենով հորդորում են գումար ներդնել անհայտ ֆինանսական գործողության մեջ։ Էներգետիկ ընկերությունը քաղաքացիներին հորդորում է չհավատալ նման կեղծ առաջարկներին և չգրանցվել նրանց հարթակում։
Ընկերության իրավաբանական և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինները ներկայումս աշխատում են խարդախ հայտարարությունների տարածումը սահմանափակելու ուղղությամբ: «Էներգո-Պրո Ջորջիան» ԵՄ երկիրը Վրաստանում ներկայացնող խոշորագույն ընկերություններից է»,- ասվում է հաղորդագրության մեջ։