Էներգո-Պրո Ջորջիա. Այս պահին տեղաշարժը դեպի Շովի խափանված է, ինչը դժվարացնում է էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքները
Շովի հանգստավայրում սողանքը վնասել է էլեկտրահաղորդման գծերը:
Ինչպես հայտնում է «Էներգո-Պրո Ջորջիա»-ն, Շովիում տեղի ունեցած սողանքի պատճառով վթարային անջատվել են էլեկտրահաղորդման գծերը։ Ներկայումս էլեկտրաէներգիա չի մատակարարվում միայն Շովի հանգստավայրին և Գլոլա գյուղին։ Օնիի մունիցիպալիտետի մյուս գյուղերը կայուն կերպով ապահովված են էլեկտրաէներգիայով։
«Առայժմ խոչընդոտվում է տեղաշարժը, ինչը դժվարացնում է էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքները սկսելը։ «Էներգո-Պրո Ջորջիայի» տեխնիկական խմբերը պատրաստ են: Հնարավորինս շուտ կսկսվեն վերականգնողական աշխատանքները»,- ասացին ընկերությունից։