Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ աշխարհում նավթային ճգնաժամը հաղթահարելու համար պահուստներից հատկացվել է 325 միլիոն բարել նավթ

20:06, 03.10.2026
Screenshot

Screenshot

Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) տեղեկատվության համաձայն՝ աշխարհում առկա նավթային ճգնաժամը հաղթահարելու համար պահուստներից հատկացվել է 325 միլիոն բարել նավթ: Նրանց հաղորդմամբ՝ ծրագրվում է հատկացնել ևս մոտ 75 միլիոն բարել նավթ:

IEA-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդների վիրտուալ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ճգնաժամի ազդեցությունը էներգետիկ շուկայի վրա սուր է մնում, հատկապես դիզելի շուկայում: Նրա խոսքով՝ կազմակերպությունն աշխատում է ճգնաժամի հաղթահարման ուղիների վրա:

Ի գիտություն՝ հոկտեմբերի 2-ին «Մեծ յոթնյակի» առաջնորդները համաձայնության են եկել դիզելի գները նվազեցնելու համար «համակարգված» աշխատելու շուրջ:

Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրից դիզելի արտահանման արգելք չի սահմանի:

Նմանատիպ