Էներգետիկայի և ջրամատակարարման հանձնաժողովը սկսում է ստուգել գազաբաշխիչ ընկերությունների գործունեությունը
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորիչ հանձնաժողովը սկսում է ստուգել բնական գազի բաշխիչ ընկերությունների գործունեությունը:
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորիչ հանձնաժողովի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն, թե արդյոք ընկերության գործունեությունը համապատասխանում է արտոնագրման պայմաններին, հետևելու են մանրածախ հաճախորդների սպասարկման գործընթացին և սպասարկման որակի չափանիշների պաշտպանության գործընթացին:
Ընկերության տեղեկությամբ, առաջին փուլում ստուգվելու են բնական գազի բաշխիչ իննը ընկերություններ: Մասնավորապես, ընթացիկ տարվա մարտի 29-ից ապրիլի 29-ը հանձնաժողովը ստուգումներ կանցկացնի՝ ՍՊԸ «Աքրիանի 2006»-ում, ՍՊԸ «Գազտրանս Սերվիս»ում, ՍՊԸ «Գազմշենի»-ում, ՍՊԸ «Չիրաղդանի»-ում, ՍՊԸ «Մամեդի»-ում, ՍՊԸ «Գամմա»-ում, ՍՊԸ «Դի Վի Էսում», ՍՊԸ «Գոգոճուրի և ընկերությունում» և ՍՊԸ «Էներգիա +»-ում:
Հանձնաժողովի կողմից ընկերությունների ստուգման հիմք է հանդիսանում գործող օրենսդրությունը, համաձայն որի, հանձնաժողովն իրավասու է վերահսկել արտոնագրված անձանց կողմից իրենց վրա դրված պահանջների կատարումը, ներառյալ` մուտք գործել ընկերություն և պահանջել փաստաթղթեր: