Էներգետիկ բորսայի գործարկումը հետաձգվել է մինչև մարտի մեկը
Էներգետիկ բորսայի գործարկումը հետաձգվել է մինչև մարտի մեկը

Էներգետիկ բորսայի գործարկումը հերթական անգամ հետաձգվել է:

Վրաստանի կառավարության որոշմամբ Էներգետիկ բորսան կգործարկվի ոչ թե 2022 թվականի հունվարի 1-ին, այլ մարտի 1-ին։ Համապատասխան որոշումն արդեն հրապարակվել է «Օրենսդրական լրաբերում»։

Վրաստանի կառավարության 2020 թվականի ապրիլի 16-ի 246 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին «Էլեկտրաէներգիայի շուկայի մոդելային հայեցակարգը հաստատելու մասին» որոշումը թվագրված է 2021 թվականի նոյեմբերի 24-ով:

Սա առաջին դեպքը չէ, երբ հետաձգվում է էներգետիկ բորսայի գործարկումը։ Բորսան պետք է գործարկվեր ընթացիկ տարվա հուլիսի 1-ին, սակայն բորսայի մասնակիցները պատրաստ չէին ամենժամյա առևտուրը սկսել բորսայում։

Էներգետիկ բորսան դեռ աշխատում է թեստային ռեժիմով։