Էնդի Բերնեմ. «Մենք կապ ենք հաստատում Իսպանիայի կառավարության հետ, որպեսզի նրանց օգնություն ցույց տանք»

19:44, 31.07.2026

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ Իսպանիա միգրանտների մուտքի հետ կապված իրավիճակը «մտահոգիչ» է։

Նրա խոսքով՝ Բրիտանիայի կառավարությունը կապ է հաստատել Մադրիդի հետ՝ իրավիճակի հետևանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար։

«Անշուշտ, դա առաջին հերթին Իսպանիայի կառավարության հարցն է, սակայն մտահոգության տեղիք է տալիս։ Մենք կապ ենք հաստատում Իսպանիայի կառավարության հետ, որպեսզի նրանց աջակցություն ցուցաբերենք», — նշում է Բըրնհեմը։

«Ռոյթերս»-ը գրում է, որ Բրիտանիան տարիներ ի վեր փորձում է կանխել անօրինական միգրանտների մուտքը սեփական ափեր։ 2025 թվականին Անգլիայի հարավային ափ փոքր նավակներով հասել է մոտ 41 հազար մարդ։

Ինչպես նշում է Բըրնհեմը, կառավարությունն առաջընթաց է գրանցում. սահմանահատումների դեպքերի թիվը նվազում է, իսկ Բրիտանիայից արտաքսված անձանց թիվը՝ ավելանում։

Ի գիտություն՝ Իսպանիայի անվտանգության ուժերի նախնական գնահատմամբ՝ վերջին 24 ժամում Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտա է մուտք գործել Մարոկկոյից մոտ 49 հազար միգրանտ, որոնցից առնվազն յոթ հազարն անչափահաս են։ Բացի այդ, «Ասոշիեյթեդ Փրես»-ի տեղեկություններով՝ Իսպանիայի անկլավ Սեուտա հասնելու փորձի ժամանակ առնվազն 18 միգրանտ է զոհվել։

Նմանատիպ