Էմանուել Մակրոնն ասում է, որ Ուկրաինան ստիպված կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, որպեսզի փորձի վերջ տալ պատերազմին
Ֆրանսիայի նախագահն ասում է, որ Ուկրաինան ստիպված կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, որպեսզի փորձի վերջ տալ պատերազմին:
Այս մասին Ռումինիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Էմանուել Մակրոնը։
«Ուկրաինային մաղթում եմ հաղթանակ և հատկապես դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք պետք է բանակցենք, Ուկրաինայի նախագահը և նրա ղեկավարները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ», – ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով, բոլորն են ցանկանում խաղաղություն և դադարեցնել ռազմական գործողությունները, այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ Ռուսաստանը կրկին կա և կլինի Եվրոպայի կողքին։
«Մենք ցանկանում ենք կառուցել խաղաղություն։ Սա նշանակում է, որ ինչ-որ պահի մենք ցանկանում ենք, որ ռազմական գործողությունները դադարեցվեն և բանակցությունները վերսկսվեն։ Ես պարզապես օգտագործում եմ այս մեթոդը, շփվում եմ նախագահ Զելենսկու հետ, ով կրկնում է, որ մենք՝ եվրոպացիներս, բաժանում ենք այս մայրցամաքը և աշխարհագրորեն տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ դրա եզրին»,- ասել է Մակրոնը։