Էմանուել Մակրոնն ասում է, որ Ուկրաինան պետք է «իրատեսական քննարկումներ» ունենա տարածքային հարցերի շուրջ

19:10, 06.01.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Ուկրաինան պետք է «իրատեսական քննարկումներ» անցկացնի տարածքային հարցերի շուրջ։ Այս մասին Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի դեսպանների տարեկան հանդիպմանը։

Բացի այդ, ըստ Մակրոնի, ԱՄՆ-ը պետք է համոզի Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ եվրոպացիները պետք է անվտանգության երաշխիքներ ստեղծեն Ուկրաինայի համար։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է մեզ օգնեն փոխել իրավիճակի բնույթը և համոզեն Ռուսաստանին գալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Ինչպես պարզաբանել է Ֆրանսիայի նախագահը, ներկա պայմաններում «Ուկրաինայում արագ և հեշտ լուծում չի լինի»։

«Ամերիկայի նոր նախագահն ինքը գիտի, որ ԱՄՆ-ն որևէ բան շահելու շանս չունի, եթե Ուկրաինան պարտվի»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Ուկրաինայի կապիտուլյացիան չի կարող լավ լինել եվրոպացիների և ամերիկացիների համար։

Մակրոնն ասել է, որ «Արևմուտքի վստահությունը կսասանվի», եթե նա համաձայնի «փոխզիջման»՝ հակամարտությունից «հոգնածության» պատճառով։

Նմանատիպ