Էմանուել Մակրոնն ասում է, որ ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացման համար կպահանջվի մեկ տասնամյակ
Էմանուել Մակրոնն ասում է, որ ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացման համար կպահանջվի մեկ տասնամյակ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը կտևի մեկ տասնամյակ։

Այս մասին Մակրոնը հայտարարել է Դուբայում կլիմայի փոփոխությանը նվիրված համաժողովում։

«Հիմա մենք գտնվում ենք մի պահ, երբ Իսրայելի իշխանությունները պետք է ավելի հստակ սահմանեն առաջադրանքները և վերջնական նպատակը՝ ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը. որևէ մեկը դա հնարավո՞ր է համարում։ Եթե ​​դա ճիշտ է, ապա պատերազմը կտևի առնվազն տասը տարի»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ «տարածաշրջանում Իսրայելի համար երկարաժամկետ խաղաղություն չի հաստատվի, եթե անվտանգությունը ձեռք բերվի պաղեստինցիների կյանքի գնով»։