Էմանուել Մակրոնն ասում է, որ Ֆրանսիան ծրագրում է Օլիմպիական խաղերի ժամանակ հրադադար խնդրել Ռուսաստանից
Էմանուել Մակրոնն ասում է, որ Ֆրանսիան ծրագրում է Օլիմպիական խաղերի ժամանակ հրադադար խնդրել Ռուսաստանից

Ֆրանսիան մտադիր է Օլիմպիական խաղերի ժամանակ հրադադար խնդրել Ռուսաստանից։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Լրագրողները Մակրոնին հարցրել են, թե արդյոք նա կպահանջի հրադադար Ուկրաինայում Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ, ինչին նա պատասխանել է.«Այո, մենք դա խնդրում ենք»։

Էմանուել Մակրոնը նաեւ ասել է, որ իրենք ուշադիր հետեւելու են խաղերում ռուս մարզիկների ելույթներին, որպեսզի նրանցից ոչ ոք չօգտվի ստեղծված իրավիճակից։

Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանը աշխարհագրորեն կմնա «Ռուսաստան», այսինքն՝ կլինի Ուկրաինայի հարեւանը։

«Նախկինում եղել են կոնֆլիկտներ, եղել են սպորտից հեռացումներ։ Մենք արդեն անցել ենք դրա միջով: Համոզված ենք, որ աշխարհագրորեն Ռուսաստանը կմնա Ռուսաստան, այսինքն՝ ձեր հարեւանն է։ Չեմ կարծում, որ ռուս ժողովուրդը աջակցում է այս ռեժիմին։ Ուստի ապագայի մասին մտածելիս մենք պետք է տարբերենք ռուս ժողովրդին և ղեկավարությանը»,- ասել է Մակրոնը։