Էմանուել Մակրոնի խոսքով՝ կասկած չկա, որ Ռուսաստանը թիրախավորելու է Փարիզի Օլիմպիական խաղերը

19:03, 04.04.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով, կասկած չկա, որ Ռուսաստանը թիրախավորելու է Փարիզի Օլիմպիական խաղերը։ Այս մասին Մակրոնը խոսել է Փարիզում ջրային սպորտի նոր օլիմպիական կենտրոնի բացման արարողության ժամանակ։

«Ես կասկածներ չունեմ, այդ թվում՝ տեղեկատվություն»,- ասել է Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով ռուսական սպառնալիքների մասին հարցին։

Էմանուել Մակրոնը վերջին ամիսներին ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի դեմ։ Նա հայտարարում է, որ Մոսկվային պետք է հաղթել։ Ֆրանսիայի նախագահը չի բացառում, որ մի օր եվրոպական զորքերը կգնան Ուկրաինա: Ֆրանսիայի կառավարությունը նաև ավելի կոշտ միջոցներ է ձեռնարկել Եվրոպայում ռուսական ապատեղեկատվության ենթադրյալ ջանքերի դեմ:

Նմանատիպ