Էմանուել Մակրոնի խոսքով, Հունգարիայի վարչապետն իրեն խոստացել է, որ Հունգարիան չի խանգարի Ուկրաինային անդամակցել Եվրամիությանը, եթե Կիևը կատարի Եվրահանձնաժողովի կողմից տրված բոլոր հանձնարարականները
Էմանուել Մակրոնի խոսքով, Հունգարիայի վարչապետն իրեն խոստացել է, որ Հունգարիան չի խանգարի Ուկրաինային անդամակցել Եվրամիությանը, եթե Կիևը կատարի Եվրահանձնաժողովի կողմից տրված բոլոր հանձնարարականները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անձամբ իրեն խոստացել է, որ Հունգարիան չի խանգարի Ուկրաինային անդամակցել Եվրամիությանը, եթե Կիևը կատարի Եվրահանձնաժողովի կողմից տրված բոլոր հանձնարարականները։

Լրագրողները Ֆրանսիայի նախագահին հարցրել են Վիկտոր Օրբանի հայտարարությունների մասին։ Խոսքը Հունգարիայի կողմից Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն արգելափակելու մասին է, իսկ Ֆրանսիայի նախագահի պատասխանը հետեւյալն էր.

«Ես հարցրեցի նրան, և նա պատասխանեց, որ եթե Ուկրաինան կատարի Եվրահանձնաժողովի կողմից առաջադրված յոթ պայմանները, Հունգարիան չի արգելափակի որոշումը»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հույս ունի, որ Հունգարիայի վարչապետը «պատանդ չի վերցնի Եվրոպան» Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլերում։

«Հաջորդ ամիսները որոշիչ կլինեն ինչպես Եվրոպայի, այնպես էլ Հունգարիայի համար»,- ասել է Մակրոնը։