Էմանուել Մակրոնի հայտարարությամբ, Ֆրանսիայում օրենք է կիրառվելու, որը անբուժելի դեմենցիայով հիվանդներին հնարավորություն կտա վաղաժամ վերջ տալ իրենց կյանքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով, Ֆրանսիայում օրենսդրություն է կիրառվելու, որը անբուժելի թուլամտությամբ հիվանդներին հնարավորություն կտա վաղաժամ վերջ տալ իրենց կյանքին։ «Ասոշիեյթեդ պրես»-ի փոխանցմամբ՝ նոր օրենքը կտարածվի միայն չափահաս քաղաքացիների վրա, որոնց մոտ անբուժելի հիվանդություն է ախտորոշվել։
Ինչպես ֆրանսիական հրատարակություններին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահը, նոր օրենքը խստորեն շարադրելու է բոլոր պայմանները, որոնց դեպքում հիվանդը կկարողանա ընտրել վաղաժամկետ դադարեցնել իր կյանքը։
Մակրոնին ասում է, որ այս օրենքը չի տարածվի հոգեբուժական խնդիրներ և նեյրոդեգեներատիվ խանգարումներ ունեցող մարդկանց վրա, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ հիվանդը, ով կընտրի վերջ տալ իր կյանքին, 48 ժամ կունենա այս որոշումը փոխելու համար։ Դրանից հետո գործընթացին կներգրավվեն բժիշկներ, ովքեր երկշաբաթյա ժամկետ կտան համապատասխան եզրակացության համար։ Բժիշկը մահաբեր դեղահաբ է նշանակում, որը կտևի երեք ամիս։
Մակրոնի խոսքով՝ քաղաքացիներն այս հաբը կկարողանան ընդունել տանը, ծերանոցում և բուժհաստատությունում։ Եթե հիվանդի ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս ինքն ընդունել մահաբեր հաբը, ապա նա կկարողանա դիմել բժշկի կամ բուժքրոջ օգնությունը։
Մակրոնի խոսքով, օրենքի անվանումը կլինի «օգնություն մահանալուն», քանի որ, նրա կարծիքով, դա ավելի մարդասիրական տերմին է, քան «էվթանազիան» և «բժշկական օժանդակությամբ ինքնասպանությունը»։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ նոր օրենքի վրա աշխատանքները կսկսվեն մայիսին, և գործընթացը կտևի մի քանի ամիս։
Տեղեկատվության համար՝ սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանում է հիվանդների՝ իրենց կյանքին վաղաժամ վերջ տալու ընտրության իրավունքի օրինականացումը։