Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հյուրընկալել է Մարկո Ռուբիոյին և Սթիվ Ուիտկոֆին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆին։
Ամերիկյան պատվիրակությանը ընդունելուց առաջ Էմանուել Մակրոնը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։
Սթիվ Ուիտկոֆի և Մարկո Ռուբիոյի հանդիպումները իրենց եվրոպացի գործընկերների հետ Ելիսեյան պալատում արդեն սկսվել են։