Էմանուել Մակրոնը Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության մասին. Երբ ինչ-որ բան չես բացառում, դա չի նշանակում, որ կանես
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման մասին իր հայտարարությանը։ Այդ մասին նա հայտարարել է ֆրանսիական լրատվամիջոցների հետ զրույցում։
Լրագրողի այն հարցին, թե չի բացառում արևմտյան զորքերի մուտքն Ուկրաինա, Մակրոնն ասել է, որ «Երբ ինչ-որ բան չես բացառում, դա չի նշանակում, որ կանես»։
«Այսօր խաղաղության հասնելու միակ ճանապարհը ագրեսորին կանգնեցնելն է: Նա, ով հարձակվել է, պետք է համաձայնի վայր դնել զենքերը»,- ասել է Մակրոնը։
Էմանուել Մակրոնն ասել է, որ Փարիզում կայացած համաժողովում առաջնորդները քննարկել են Ուկրաինա արևմտյան երկրների ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը, սակայն այս հարցում չեն կարողացել կոնսենսուսի գալ։ Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու մասին իր հայտարարությունները կշռադատված են ու մտածված։ Բացի այդ, երեկ Ելիսեյան պալատում Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի կոմունիստական և ծայրահեղ աջ կուսակցությունների առաջնորդները հայտարարեցին, որ նախագահը դեմ է Ուկրաինային աջակցելու «կարմիր գծերի» հաստատմանը։