Էմանուել Մակրոնը Սալոմե Զուրաբիշվիլիին հրավիրել է առաջիկա օրերին աշխատանքային այցով մեկնել Փարիզ
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև։
Զրույցի հիմնական թեման է եղել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։
Նախագահները մտահոգություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխաության դեմ ռուսական ագրեսիայի կապակցությամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւս մեկ անգամ ընդգծել է, որ այս դժվարին իրավիճակում աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Նախագահներն ընդգծել են ՄԱԿ-ում և այլ միջազգային ձևաչափերում մեր միասնական դիրքորոշման կարևորությունը։
Զրույցի ավարտին նախագահ Մակրոնը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հրավիրել է առաջիկա օրերին աշխատանքային այցով մեկնել Փարիզ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։