Էմանուել Մակրոնը Փարիզում հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին

19:44, 11.11.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում, Ելիսեյան պալատում հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։

Հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը, ի թիվս այլ հարցերի, խոսվել է այն մասին, թե ինչպես կկարողանան ապահովել Ուկրաինայի համար առավել բարենպաստ դիրք ձմեռային ժամանակահատվածում։

Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։

Միաժամանակ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում առկա իրադարձությունները և մտահոգություն հայտնել Գազայի և Լիբանանի ներկայիս իրավիճակի վերաբերյալ։

Ղեկավարներն անդրադարձել են նաև անօրինական միգրացիայի դեմ պայքարի կարևորությանը։

«Առաջնորդները պայմանավորվել են սերտ հարաբերություններ պահպանել»,- ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Նմանատիպ