Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան
Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն պաշտոնական այցով ժամանել է Չինաստան։ Նախատեսվում է, որ Ֆրանսիայի նախագահը դեկտեմբերի 4-ին հանդիպում կունենա Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։

Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, Մակրոն նախատեսում է քննարկել Ուկրաինայում շարունակվող պատերազմի, ինչպես նաև Ֆրանսիայի և Չինաստանի միջև առևտրային հակամարտությունների հարցերը։

Ելիսեյան պալատում հայտնել են, որ Էմանուել Մակրոնը կփորձի համոզել Պեկինին՝ ազդել Ռուսաստանի վրա, որպեսզի Մոսկվան դադարեցնի պատերազմը Ուկրաինայի դեմ։

Ֆրանսիայի նախագահի հետ Չինաստանում են գտնվում նաև ֆրանսիական բիզնեսի ներկայացուցիչներ։

Նախատեսվում է մի շարք տնտեսական համաձայնագրերի ստորագրում՝ մասնավորապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում։