Էմանուել Մակրոնը կոչ է անում շարունակել բանակցությունները Գազայում պատանդների ազատ արձակման համար
Ֆրանսիայի նախագահը պահանջում է շարունակել բանակցությունները Գազայում պատանդների ազատ արձակման համար։
Ինչպես ասում է Էմանուել Մակրոնը սոցցանցում հրապարակված ուղերձում, Ֆրանսիան ամեն ինչ կանի պատանդներին իրենց տները ապահով վերադարձնելու համար։
«Այսօր 100 օր է անցել հոկտեմբերի 7-ի հարձակումից։ Ֆրանսիան չի լքում իր երեխաներին: Այդ իսկ պատճառով պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները պետք է նորից ու նորից թարմացվեն։ Երբեք մի հանձնվեք, քանի որ մենք երբեք չենք ընդունի զոհաբերությունը: Մենք ամեն ինչ կանենք, և դուք կարող եք հույս դնել ինձ վրա, որ մենք նրանց կվերադարձնենք իրենց տները»,- ասել է Մակրոնը։
Ենթադրվում է, որ մոտ 150 մարդ գերության մեջ է հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կազմակերպած հարձակումից հետո։ Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ նրանց թվում կարող է լինել երեք ֆրանսիացի։