Էմանուել Մակրոնը Կիր Սթարմերին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով

22:55, 14.07.2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով, որը ֆրանսիական պետության բարձրագույն պարգևն է։

Սթարմերն առաջին գործող բրիտանացի վարչապետն է, ում Ֆրանսիայի նախագահը հանձնել է այս պարգևը՝ եվրոպական անվտանգության ոլորտում Ֆրանսիայի հետ սերտ համագործակցության համար։

Էմանուել Մակրոնի հայտարարության համաձայն՝ Սթարմերը Պատվո լեգեոնի շքանշանով պարգևատրվել է «կամեցողների կոալիցիայի» ստեղծման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

«Շնորհակալ եմ Ձեր անձնական առաջնորդության և նվիրվածության համար, որը դուք դրսևորեցիք ոչ միայն Ձեր երկրի, այլև Եվրոպայի ու Ուկրաինայի անվտանգության, ինչպես նաև ֆրանս-բրիտանական գործընկերության նկատմամբ։ Առանձնահատուկ կերպով գնահատում եմ Ձեր արժանապատվությունն ու սկզբունքայնությունը», – հայտարարել է Մակրոնը։

Հատկանշական է, որ մինչ այս բրիտանացի վարչապետների թվում պետական բարձրագույն պարգևը ստացել էր միայն Ուինսթոն Չերչիլը։ Նա այս շքանշանով պարգևատրվել էր 1958 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դրսևորած առաջնորդության և Ֆրանսիայի հետ ունեցած առանձնահատուկ հարաբերությունների համար։

Նմանատիպ