Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ Փարիզի Խաղաղության ֆորումի շրջանակներում կանցկացվի համաժողով՝ նվիրված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին
Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ Փարիզի Խաղաղության ֆորումի շրջանակներում կանցկացվի համաժողով՝ նվիրված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրետան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակներում կկայանա համաժողով, որտեղ կքննարկվի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Ինչպես պարզաբանել է Մակրոնը, համաժողովում քննարկվելու է Իսրայել-«Համաս» պատերազմի հետ կապված տիրող իրավիճակը։

«Մենք հումանիտար զինադադարի կոչ ենք անում, քանի որ ահաբեկչության դեմ պայքարը չի արդարացնում խաղաղ բնակչության շրջանում զոհերը»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը չի հստակեցրել, թե ովքեր են մասնակցելու համաժողովին։

Փարիզի խաղաղության ֆորումին, որը կմեկնարկի նոյեմբերի 8-ին, կմասնակցեն տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։