Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կողմ է Գազայի հատվածում մարտական գործողությունների համար Իսրայելին զենքի մատակարարման դադարեցմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցմանը Գազայի հատվածում մարտերը շարունակելու համար։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
«Կարծում եմ, որ այժմ առաջնահերթությունը պետք է լինի վերադառնալ քաղաքական որոշմանը և դադարեցնել Գազայի հատվածում մարտերի համար զենքի մատակարարումը։ Ֆրանսիան չի մատակարարում»,- ասել է Մակրոնը։
Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է խուսափել էսկալացիայից։
«Լիբանանցիներին չպետք է զոհաբերել, Լիբանանը չպետք է դառնա հերթական Գազա։ Չի կարելի պայքարել ահաբեկչության և ահաբեկիչների դեմ՝ խաղաղ բնակչությանը զոհ դարձնելու գնով»,- ասել է Մակրոնը։