Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Կիև այցելած եվրոպացի չորս առաջնորդները կողմ են Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն

21:50, 16.06.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Կիև այցելած եվրոպացի չորս առաջնորդները կողմ են Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։

Այս մասին հայտարարել է Էմանուել Մակրոնը Ուկրաինայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ռումինիայի ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք ցանկանում ենք մեր գործողություններով ապացուցել, որ Ուկրաինան եվրոպական ընտանիքի մի մասն է»,- ասել է Էմանուել Մակրոնը։ Նա ասաց, որ վաղը Եվրահանձնաժողովը կհրապարակի գնահատականը, իսկ հաջորդ շաբաթ Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի։

«Մենք բոլորս աջակցում ենք Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Այս կարգավիճակը կուղեկցվի «ճանապարհային քարտեզով» և կներառի նաև Արևմտյան Բալկանների և հարևան երկրների, հատկապես Մոլդովայի վերանայումը», – ասել է Մակրոնը։

Նմանատիպ