Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան ճանաչում է Պաղեստին պետությունը և սեպտեմբերին պաշտոնական հայտարարություն կանի այդ մասին
Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան ճանաչում է Պաղեստին պետությունը և սեպտեմբերին պաշտոնական հայտարարություն կանի այդ մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան ճանաչում է Պաղեստին պետությունը։

Մակրոնը հայտարարել է, որ պաշտոնական հայտարարությունը կանի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

«Համաձայն Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իր պատմական հանձնառության՝ ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը», – գրել է Մակրոնը սոցիալական ցանցերում։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այսօր ամենակարևորը Գազայում պատերազմի ավարտն ու քաղաքացիական բնակչության փրկությունն է։

Մակրոնը խաղաղության համար մի քանի պայմաններ է նշել՝ անհապաղ հրադադար, բոլոր պատանդների ազատ արձակում և Գազայի բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրում, ինչպես նաև Համասի ապառազմականացում, անվտանգություն և Գազայի վերականգնում։

«Անհրաժեշտ է ստեղծել Պաղեստինյան պետություն, ապահովել դրա կենսունակությունը և հասնել նրան, որ Իսրայելի ապառազմականացումից և լիակատար ճանաչումից հետո այն կնպաստի Մերձավոր Արևելքի բոլորի անվտանգությանը։ Այլընտրանք չկա։ Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Մեզանից՝ ֆրանսիացիներից, իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին, կախված է ցույց տալ, որ դա հնարավոր է», – գրել է Մակրոնը սոցիալական ցանցերում։