Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու համար և պատրաստ է երկրին ռազմական տեխնիկա մատակարարել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ բացի ԵՄ-ի մակրոֆինանսական օգնությունից, Ֆրանսիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու համար։ Միաժամանակ Էմանուել Մակրոնը պատրաստ է ռազմական տեխնիկա մատակարարել Ուկրաինային։ Այս մասին Մակրոնը հայտարարել է ԵՄ գագաթնաժողովից հետո։
Էմանուել Մակրոնի խոսքով՝ ինքը նախագահ Զելենսկու խնդրանքով անկեղծ և անմիջական զրույց է ունեցել նախագահ Պուտինի հետ, սակայն դա ցանկալի արդյունք չի տվել, քանի որ Մակրոնի խոսքով՝ ՌԴ նախագահը «ընտրել է պատերազմը»։
«Ես նախագահ Պուտինի հետ անկեղծ, անմիջական, արագ զրույց ունեցա նախագահ Զելենսկու խնդրանքով, որպեսզի խնդրեմ նրան հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները և առաջարկել բանակցություններ նախագահ Զելենսկու հետ, ում խնդրանքով էլ դա եղել է։ Նա չկարողացավ կապ հաստատել նրա հետ: Այսպիսով, ես Ֆրանսիայից այս ուղերձը փոխանցեցի Ռուսաստանի Դաշնությանը, և ես փոխանցեցի նաև այդ ուղերձը Ուկրաինայի նախագահի կողմից։ Դա չստացվեց, այս պահին դուք դա հստակ տեսնում եք, քանի որ ՌԴ նախագահն ընտրեց պատերազմը», – ասել է Մակրոնը։