Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ ասում է, որ կարող է անհրաժեշտ լինել Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւս մեկ անգամ նշել է, որ հնարավոր է, որ անհրաժեշտ լինի Ուկրաինա արեւմտյան զորքեր ուղարկել։
«Հնարավոր է, ինչ-որ պահի, թեև ես չեմ ուզում դա անել և նախաձեռնողը չեմ լինելու, այնուամենայնիվ, անհրաժեշտ լինի գործողություններ իրականացնել տեղում, ինչ որ պետք է, ռուսական ուժերին դիմակայելու համար։ Ֆրանսիայի ուժը կայանում է նրանում, որ մենք կարող ենք դա անել»,- ասել է Էմանուել Մակրոնը։
Այնուամենայնիվ, Մակրոնը նշել է, որ, չնայած վերջին տարաձայնություններին, իր և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև կոնֆլիկտ չկա։
«Իմ և կանցլերի միջև երբեք որևէ խնդիր չի եղել։ Մենք շատ ընդհանուր նպատակներ ունենք, միայն դրանց իրականացման եղանակն է տարբեր, քանի որ տարբեր են մեր երկրների ռազմավարական մշակույթները»,- ասել է Մակրոնը։