Էմանուել Մակրոնը և Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքի վերականգնման ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Էմանուել Մակրոնը և Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքի վերականգնման ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Էմանուել Մակրոնը և Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքի վերականգնման ֆինանսավորման վերաբերյալ
համաձայնագիր են ստորագրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում կարևոր ենթակառուցվածքների վերականգնման ֆինանսավորման վերաբերյալ։ Այդ մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Փարիզում Ուկրաինայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Մակրոնի խոսքով՝ Կիևի և Փարիզի պատվիրակությունները բանակցություններ են վարել Ուկրաինայի վերականգնման շուրջ և «որոշել են, որ նոր գործիքներ կստեղծվեն այդ գործընթացն իրականացնելու համար»։

«Համաձայնագիր է ստորագրվել 200 միլիոն եվրոյի ֆոնդի մասին, որը նախատեսված է Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների վերականգնման համար։ Մենք նաև որոշեցինք, որ այս հիմնադրամից 60 մլն եվրո կհատկացվի էներգետիկ ոլորտին և դրա առաջնահերթություններին»,- ասել է Մակրոնը։

Բացի այդ, Մակրոնն ասել է, որ Փարիզն ընդլայնում է Զարգացման ֆրանսիական գործակալության մանդատը Ուկրաինայում տեղական մակարդակով նախագծերին աջակցելու համար և 20 տեխնիկական փորձագետներ է ուղարկում Ուկրաինայի տարբեր կարևոր նախարարություններ՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար։