Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է ժամանակավորապես մնալ իր պաշտոնում՝ երկրի կայունությունն ապահովելու համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է ժամանակավորապես մնալ իր պաշտոնում՝ երկրի կայունությունն ապահովելու համար։
Մակրոնը շնորհակալություն է հայտնել Ատալին իր ղեկավարած եվրոպական և ազգային օրենսդրական ընտրությունների քարոզարշավի համար։
Ֆրանսիայի վարչապետը Ելիսեյան պալատում է, որտեղ նա խնդրել է երկրի նախագահին ընդունել իր հրաժարականը ընտրություններում պարտվելուց հետո։
Մինչ այդ Գաբրիել Ատալը հայտարարել էր, որ պատրաստ է մնալ իր պաշտոնում Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ։