Էմանուել Մակրոնը երկրի գլխավոր կուսակցություններին կոչ է արել խորհրդարանում կոալիցիա կազմել
Էմանուել Մակրոնը երկրի գլխավոր կուսակցություններին կոչ է արել խորհրդարանում կոալիցիա կազմել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի գլխավոր կուսակցություններին կոչ է արել խորհրդարանում կոալիցիա կազմել։

Մակրոնը նամակով դիմել է երկրի բնակչությանը, որը նրա առաջին հրապարակային արձագանքն է ընտրությունների արդյունքներին։

Էմանուել Մակրոնն ասել է, որ նոր վարչապետի անունը կդնի այն բանից հետո, երբ պատգամավորները «որոշ ժամանակ» ունենան՝ քննարկելու կառավարման ծրագիրը: Նրա պարզաբանմամբ՝ գործող իշխանությունը ժամանակավորապես կմնա իր տեղում։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ երկրի ապագա կառավարությունը պետք է ձևավորվի «հանրապետական ​​ուժերի» կողմից, որոնք պաշտպանում են օրենքի գերակայությունը, Ֆրանսիայի դերը եվրոպական նախագծում, ազգային անկախությունը և խորհրդարանական կառավարումը։

«Այն կմիավորի տղամարդկանց ու կանանց, ովքեր հինգերորդ հանրապետության ավանդույթի համաձայն իրենց երկիրը դասում են իրենց կուսակցության, իսկ ազգին` իրենց ամբիցիաների առաջ: Թե ինչ ընտրեցին ֆրանսիացիները քվեատուփի մոտ՝ Հանրապետական ​​ճակատ, քաղաքական ուժերը պետք է հստակեցնեն իրենց գործողություններով։ Հաշվի առնելով այս սկզբունքները՝ ես որոշում կկայացնեմ վարչապետի նշանակման մասին»,- նշված է Էմանուել Մակրոնի նամակում։