Էմանուել Մակրոնը երդմնակալության ժամանակ ասել է, որ Ֆրանսիան ղեկավարելու է «նոր ճանապարհով»

19:50, 07.05.2022

Էմանուել Մակրոնը երդում է տվել որպես Ֆրանսիայի նախագահ երկրորդ ժամկետով։ Նա երդմնակալության ժամանակ ասել է, որ երկիրը ղեկավարելու է «նոր մեթոդով»։ Այդ մասին հայտնում է «Reuters»-ը։

Կարճ ելույթում Մակրոնը խոսեց նորարարության անհրաժեշտության մասին աշխարհի և Ֆրանսիայի համար աննախադեպ մարտահրավերների ժամանակ՝ նշելով, որ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը կլինի ոչ միայն իր պաշտոնավարման առաջին հինգ տարիների շարունակությունը, այլ նաև նորություն։

«Միասին մենք պետք է նոր մեթոդ հորինենք՝ տարբերվող հին ավանդույթներից և առօրյայից, որով մենք կարող ենք կառուցել նոր արդյունավետ, սոցիալական և էկոլոգիական պայմանագիր», – ասել է Մակրոնը՝ հավելելով, որ գործելու է հարգանքով և զգուշությամբ։

Նմանատիպ