Էմանուել Մակրոն. Ժողովրդավարության մեջ բռնությունը տեղ չունի, ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Դոնալդ Թրամփին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր աջակցությունն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ։
«Երեկ երեկոյան Միացյալ Նահանգների նախագահի դեմ զինված հարձակումը անընդունելի է։ Բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ։ Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Դոնալդ Թրամփին», – գրել է Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կրակոցներ են եղել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին մասնակցում էր Դոնալդ Թրամփը։