Էմանուել Մակրոն. Զելենսկու ներկայությունը Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովին կարող է լինել շրջադարձային
«Զելենսկու ներկայությունը Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովին կարող է լինել շրջադարձային»-այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկատվություն տարածում է «Ֆրանս 24»-ը :
Ինչպես նշել է Էմանուել Մակրոնը, Վոլոդիմիր Զելենսկու ժամանումը G7-ի առաջնորդներին հանդիպելու համար «յուրահատուկ հնարավորություն է իր ուղերձները փոխանցելու և իր տեսակետները կիսելու համար»:
«Կարծում եմ, որ սա կարող է լինել շրջադարձային »,- ասել է Էմանուել Մակրոնը։
Իր հերթին, ըստ Ուկրաինայի նախագահի վարչակազմի, Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ղեկավարին Ուկրաինային ռազմական և հումանիտար աջակցության վերաբերյալ կարևոր որոշումների համար։