Էմանուել Մակրոն. ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ համաշխարհային ժառանգության համընդհանուր պաշտպանին, ԱՄՆ-ի դուրս գալը չի թուլացնի մեր հանձնառությունը այս պայքարը ղեկավարողների նկատմամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր աջակցությունն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ԱՄՆ-ի կողմից կազմակերպությունից դուրս գալուց հետո։
Ինչպես Ֆրանսիայի առաջնորդը գրել է X սոցիալական ցանցում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն «օվկիանոսի, կրթության, մշակույթի և համաշխարհային ժառանգության համընդհանուր պաշտպանն է»։
«Անսասան աջակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ օվկիանոսի, կրթության, մշակույթի և համաշխարհային ժառանգության համընդհանուր պաշտպանին։ ԱՄՆ-ի դուրս գալը չի թուլացնի մեր նվիրվածությունը նրանց, ովքեր առաջնորդում են այս պայքարը», – գրել է Էմանուել Մակրոնը։
Պետդեպարտամենտն այսօր հայտարարեց, որ ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է կազմակերպությունից դուրս գալու իր որոշման մասին։
Ըստ նախարարության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին շարունակական մասնակցությունը չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին։
Ըստ նախարարության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ ԱՄՆ-ի դուրս գալը կազմակերպությունից ուժի մեջ կմտնի 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մինչ այդ ամսաթիվը ԱՄՆ-ն մնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամ։
ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է կազմակերպությունից դուրս գալու իր որոշման մասին։ Ըստ Պետդեպարտամենտի՝ կազմակերպությունում շարունակական մասնակցությունը չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին։