Էմանուել Մակրոն. Եթե Եվրամիությունը շարունակի դասական ազատ առևտուրը, այն կարող է մահանալ
Եթե Եվրամիությունը շարունակի դասական ազատ առևտուրը, այն կարող է մահանալ,- ասել է Էմանուել Մակրոնը՝ Բեռլինում կայացած միջոցառման ժամանակ։
Ըստ «Politico»-ի՝ Մակրոնը նշել է, որ Եվրամիությունը կարող է մահանալ կամ շուկայից դուրս մնալ երկու-երեք տարի հետո, եթե շարունակի դասական ազատ առևտուրը։ Ֆրանսիայի նախագահի խոսքով, Եվրամիությունը փրկելու համար անհրաժեշտ է պրոտեկցիոնիստական քաղաքականություն։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասում է, որ եվրոպական արդյունաբերությունը անարդար առևտրային գործելակերպից պաշտպանելու ցանկությունը չպետք է Եվրոպան տանի դեպի ինքնավնասում։