Էմանուել Մակրոն. Ես միշտ անմիջական կապ եմ պահպանում Պուտինի հետ, մեկուսացումն ամենավատ բանն է, հատկապես նման առաջնորդի համար
Էմանուել Մակրոն. Ես միշտ անմիջական կապ եմ պահպանում Պուտինի հետ, մեկուսացումն ամենավատ բանն է, հատկապես նման առաջնորդի համար

Ես միշտ անմիջական կապ եմ պահպանում Պուտինի հետ, մեկուսացումն ամենավատ բանն է, հատկապես նման առաջնորդի համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Sibiu-ին տված հարցազրույցում։

Միաժամանակ Մակրոնն ընդգծել է, որ Եվրոպան և ԱՄՆ-ը պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային։

Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ պատերազմը դադարեցնելու ռազմական տարբերակ չի տեսնում։ Մակրոնի խոսքով՝ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծումը ռազմական հանցագործություն է։

«Ես միշտ կանոնավոր քննարկումներ և անմիջական կապ եմ պահպանում նախագահ Պուտինի հետ, քանի որ կարծում եմ, որ փոխգործակցության վերականգնման լավագույն միջոցը այս ուղիղ ալիքի պահպանումն է։ Մեկուսացումը ամենավատ բանն է, հատկապես նման ղեկավարի համար։ Հասկանալի է, որ Ռուսաստանը և հատկապես նախագահ Պուտինը որոշել են որպես զենք օգտագործել առնվազն էներգիան և պարենը, ինչը շատ դեֆիցիտ, անկայունություն և գնաճ է ստեղծել։ Կարծում եմ՝ նրա խաղադրույքը պատերազմական հոգնածությունն է և պատժամիջոցների հոգնածությունը: Կարևոր է հաղորդագրություն տարածել, որ դա պետք է որոշեն ուկրաինացիները։ Լուծում գտնելու միակ ճանապարհը լինելու է բանակցությունները. Ես տեղում ռազմական տարբերակ չեմ տեսնում»,- ասել է Էմանուել Մակրոնը։